11:44 - 02.01.2018
8089 Դիտում
Կապույտ լեզվով չաո-չաո-ն նախարարի շուն է: Չինական ցեղատեսակ է, միակը, որն ունի կապույտ լեզու: Դրան հստակ բացատրություն չկա: Լեգենդներ՝ ինչքան ուզեք:
Իգնատի Առաքելյանը սիրելի շան մասին կարող է երկար պատմել: Ասում է՝ շատ բարի է, դաստիարակված, հպարտ ու արժանապատվության բարձր զգացումով: 9 տարում կահույք, հագուստ չի փչացրել:
Տեսակն ու անվանումը նախարարի կինն է ընտրել: Անունն էլ հայտնի դերասան Սթիվեն Սիգալի պատվին է: Ասում են՝ չաո-չաո-ն տիրոջ համար պատրաստ է զոհվել , բայց նրան ենթարկվել ոչ միշտ է պատրաստ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինակ՝
Իզաբելլա Հովհաննիսյան