Թալանել են Սիսիանի «Հայփոստ»-ի մասնաճյուղը

«Հայփոստ»-ի մասնաճյուղ են մտել պատուհանը բացելու միջոցով
vostikanutyun-police

Այս գիշեր թալանել են Սիսիանի «Հայփոստ»-ի մասնաճյուղը, որը գործում է Սիսական 39 հասցեում:

Ըստ տեղեկությունների` գողություն կատարածը կամ կատարածները «Հայփոստ»-ի այդ մասնաճյուղ են մտել պատուհանը բացելու միջոցով:

Կատարվում է քննություն:

Նշենք, որ հունվարի 4-ին Արարատի մարզի Շահումյան գյուղում «Հայփոստի» ավտոմեքենայից գողացել էին չորս գյուղերի թոշակառուների համար նախատեսված թոշակների գումարի պարկերը:

*

*