«Հայփոստ»-ը թողարկել է «Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր» թեմային նվիրված նամականիշ

Նամականիշի վրա պատկերված է «Անահիտ» մուլտֆիլմի պաստառը
haypost

«Սահակյանց» անիմացիոն ստուդիայի շենքում դեկտեմբերի 28-ին  «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր» թեմային:

«Հայփոստ» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ 100 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 40 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Նամականիշի վրա պատկերված է հայ գրող Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիման վրա 2014 թվականին «Սահակյանց» անիմացիոն ստուդիայի կողմից նկարահանված համանուն հայկական մուլտֆիլմի պաստառը:

Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, «Սահակյանց անիմացիոն ստուդիա»-ի համահիմնադիր Դավիթ Սահակյանցը, «Շարմ Հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

 

*

*