Մասնագետները քննարկել են Հայոց պատմության դասագրքերի վերախմբագրումը

«Նորագույն ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները պոզիտիվ շարադրանքով պետք է մատուցել մեր սովորող աշակերտներին»
patmutyan-masnaget

Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ու պատմաբան, դասագրքերի հեղինակ Էդիկ Գրիգորյանը ընդունելի են համարում Հայոց պատմության դպրոցական դասագրքերում վերջին 25-30 տարվա ընդգրկումը` պոզիտիվ շարադրանքով և առանց մեկնաբանության:

Այս մասին պատմաբանները հայտնեցին օգոստոսի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսում:

«Նորագույն ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները պոզիտիվ շարադրանքով պետք է մատուցել մեր սովորող աշակերտներին»,- ասաց Գրիգորյանը:

«Հոկտեմբերի 27-ի, այնուհետև բոլոր ընտրությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել այս վերջին տասնամյակներին, այդ թվում նաև մարտի 1-ի հետ կապված բոլոր իրադարձությունները պոզիտիվ շարադրանքի տարբերակով պետք է ներառվեն դպրոցական դասագրքերում, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչ է տեղի ունեցել` առանց գնահատականների»,- նշեց Մելքոնյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը նշեց, որ իրենց նախաձեռնությամբ ձևավորվել է 6 պատմաբաններից կազմված աշխատանքային խումբ և հանձնարարվել է ուսումնասիրել 9-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքն ու տեսակետ ներկայացնել:

*

*