Ավելի քան 5000 դիմորդներ միասնական քննություն հանձնեցին «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից

Ծնողները բոլոր քննակենտրոններում առկա տեսախցիկների միջոցով կարող են հետևել․․․
miasnakan-qnnutyun
Լուսանկարը՝ Արմենպրեսի

«Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությանը հայտագրվել է 5191 դիմորդ։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը։ 

«Հայաստանում կան 5191 դիմորդներ, ովքեր այսօր հանձնում էին «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն 29 քննական կենտրոններում։ 5 կենտրոն էլ կա Արցախի Հանրապետությունում։ Բոլոր կենտրոններում արդեն իսկ քննությունները մեկնարկել են, որևէ խնդիր չկա՝ կապված դրանց ընթացքի հետ։ Ծնողները բոլոր քննակենտրոններում առկա տեսախցիկների միջոցով կարող են հետևել իրենց երեխաներին»,- նշեց Իսպիրյանը։

Նա մանրամասներ հայտնեց նախորդ՝ «Համաշխարհային  պատմություն», «Աշխարհագրություն» և «Կենսաբանություն» առարկաներից քննությունների վերաբերյալ։

«Այդ երեք առարկաներից բողոքարկման գործընթացը տեղի է ունենալու հունիսի 8-ին առավոտյան ժամը 9:00-18:00, բայց այս պահին, որևէ տեսակի բողոք, ընթացակարգային խնդիր կամ բովանդակային որևէ հարց չենք ունեցել։ Թեստերը բացառապես մաքուր էին, արդյունքները՝  նախորդ տարիներից մի փոքր բարձր»,- ասաց ԳԹԿ տնօրենը։

Քննությանը հարգելի պատճառով բացակայող դիմորդները հունիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում կարող են ներկայանալ ԳԹԿ, նորից դիմում-հայտ լրացնել։ Նրանք հուլիսի 2-8-ը կկարողանան վերահանձնել իրենց ցանկացած առարկան։

*

*