Հայոց բանակի 25-ամյակին նվիրված հանդիսություն՝ Խնկո-Ապոր անվան գրադարանում

Մեզ այնպիսի հարեւաններ են բաժին հասել, որ պարտադրված ենք միշտ զենքը ձեռքներիս պահել,- հիշեցրեց գնդապետը։

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Հայոց բանակի 25-ամյակին նվիրված հանդիսություն են կազմակերպել: Այն մեկնարկեց Հայաստանի Հանրապետության եւ բանակի հիմներով: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներն էին հյուրընկալվել, նաեւ ապրիլյանի պատերազմի մասնակիցներ Շուլի Հակոբյանն ու Գեւորգ Մանուկյանը:

Երեխաները ներկայացրին բանակի կազմավորման պատմությունը, անդրադարձան հիմքում կանգնած եւ Արցախյան պատերազմում նահատակված հերոսներին: Գնդապետ Սամվել Խաչատրյանը կուրսանտներին եւ երեխաներին եւս մեկ անգամ է հիշեցրեց, որ մեզ այնպիսի հարեւաններ են բաժին հասել, որ պարտադրված ենք միշտ զենքը ձեռքներիս պահել եւ ամբողջ ազգով բանակ դառնալ:

Միջոցառումը շարունակվում է 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին պատմությամբ: Այս անգամ էլ հայ զինվորն ու ողջ ազգն ապացուցեց, որ իր կամքով ու վճռականությամբ պատրաստ է թշնամու դեմն առնել․ ասացին երեխաները եւ հիշեցրին՝ իրենք միշտ խաղաղության կողմնակից են:

Մանրամասները՝ տեսանյութում։

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*