Հայկազ Բաղմանյանն ազատման դիմում է ներկայացրել Վիգեն Սարգսյանի հորդորով

Պատճառը...
baghmanyan

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել է աշխատանքից, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Հ. Բաղմանյանը զեկուցագիրը ներկայացրել է իմ հորդորով: Պատճառը՝ աշխատանքային մի շարք պայմանավորվածությունների չկատարումն ու թերացումն է», — նշել է նախարարը:

Վերոնշյալ տեղեկատվությունը yerkirmedia.am-ի հետ զրույցում վերահաստատեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:

*

*