Վերլուծաբանները ներկայացրել են հայկական ԶՈՒ-ի կորուստները՝ 2016 թվականին

Վերլուծաբանները ներկայացրել են նաեւ Ադրբեջանի՝ նախորդ տարվա կորուստները:
razm-info

 

Հայաստանի զինված ուժերում 2016-ին արձանագրվել է 147 զինծառայողի եւ 18 կամավորականի մահվան դեպք: Դրանցից 108-ը` մարտական են, 57-ը`ոչ մարտական:

Մարտական կորուստների մեծ մասը` 91 զինվորականի, գրանցվել է ապրիլին, մյուս 11 ամիսների ընթացքում մարտական պայմաններում զոհվել է 17 զինծառայող:

Տվյալներն այսօր ներկայացրել են «Ռազմ-ինֆո» մանագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն ու վերլուծաբան Գարիկ Հարությունյանը:

57 ոչ-մարտական կորուստներից 15-ը եւս եղել են ապրիլ ամսվա ընթացքում:

Վերլուծաբանները ներկայացրել են նաեւ Ադրբեջանի՝ նախորդ տարվա կորուստները: Ըստ այդմ, ադրբեջանական զինուժում 153 մահվան դեպք կա, որից 116-ը` մարտական են, 35-ը՝ ոչ մարտական, եւս 2-ի մահվան պատճառը հնարավոր չի եղել պարզել:

Մարտական կորուստների հիմնական մասը՝ 99 մարդ, ապրիլի ընթացքում մահացածներն են: Վերլուծաբանները հավաստիացրել են, որ Ադրբեջանում հետեւողականորեն թաքցնում են կորուստները, քանի որ միայն ապրիլին հայկական կողմի հաշվարկով, ադրբեջանական զինուժը ավելի քան 250 զինվորական է կորցրել:

 

 

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*