Հայկական ոսկյա եւ արծաթյա զարդերը՝«ԱՌՈՒ-Ալմաթի» ցուցահանդեսում

Չորս օր ղազախաբնակները հնարավորություն ունեն ծանոթանալու հայկական ոսկյա եւ արծաթյա զարդերին

Հայկական ոսկերչական 4 ընկերություն եւ երկու անհատ ձեռնարկատեր ապրիլի 6-9-ը մասնակցում են  «ԱՌՈՒ-Ալմաթի» 28-րդ միջազգային  ցուցահանդեսին: Մեր ընկերությունները Ղազախստան հասել են  Հայաստանի զարգացման հիմնադրամի  աջակցությամբ:

Չորս օր ղազախաբնակները հնարավորություն ունեն ծանոթանալու հայկական  ոսկյա եւ արծաթյա զարդերին,  բնական քարերին եւ այլ աշխատանքներին: Այստեղ  իրենց տաղավարներն ունեն նաեւ  Ռուսաստանի, Ուկրաինայի, Իտալիայի, Բելգիայի, Թուրքիայի,  ԱՄԷ-ի ներկայացուցիչները:

Նախորդ ցուցահանդեսին Հայաստանից մասնակցել է 7 ընկերություն , կնքվել է 2 պայմանագիր եւ արտահանվել է  29 մլն դրամի ոսկերչական արտադրանք եւ բնական քարեր:

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*