Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր. «Կարող ենք հայրենադարձությունը կապել նաև հայ մամուլի հետ»

Աշխարհի ավելի քան 30 հայկական լրատվամիջոցների 200 ներկայացուցիչներ ժամանել են Արցախ՝ քննարկելու առկա խնդիրները:

Հոկտեմբերի 20-ին Երեւանում մեկնարկած Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը հոկտեմբերի 23-ից 24-ը աշխատանքները շարունակել է Ստեփանակերտում: Համաժողովի մասնակիցները նախքան համաժողովի մեկնարկը մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան պատերազմում նահատակված զինվորների հիշատակը:

Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը որոշել է հայրենադարձությունը կիրառել նաեւ հայ մամուլի վրա: Նրա խոսքով՝ հայկական մամուլը սփյուռքում ունի մարդկային ներուժի եւ բյուջեի խնդիր: Հայաստանում եւ Արցախում, սակայն, այդ աշխատանքերը կազմակերպելը համեմատաբար էժան է: Որոշումն ունի նաեւ բարոյական կողմ:

«Գանք այստեղ արտադրենք, ուղարկենք սփյուռք եւ այնտեղ տպենք եւ տպագիրը բաժանենք: Նույնը վիրաբերում է էլեկտրոնային կայքերին: Ինչո՞ւ էլեկտրոնային կայքերը թարմացնել Ամերիկայում, Լիբանանում կամ ուրիշ տեղ: Կարելի է նաեւ այստեղ անել, շատ ավելի հարմար պայմաններում»,- նշեց Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը:

Իսկ մինչ հայրենադարձություն կարգախոսը դառնա գործնական միջոց, աշխարհի ավելի քան 30 հայկական լրատվամիջոցների 200 ներկայացուցիչները ժամանել են Արցախ՝ հայկական մամուլում առկա խնդիրներիը քննարկելու եւ լուծման ուղիներ մշակելու:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*