Հայկական խնձոր արտահանող մեքենաները մուտք են գործում Ռուսաստան. ՀՀ կառավարություն

Ռուսական կողմի հետ բանակցություններն արդեն ավարտվել են:
lars-bernatarner

Հայկական խնձոր արտահանող մեքենաների մուտքը թույլ տալու համար ռուսական կողմի հետ բանակցություններն արդեն ավարտվել են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ռուսական կողմի հետ բանակցություններն արդեն ավարտվել են, խնդիրը կարգավորվել է, և խնձոր արտահանող բեռնատարներն այս պահին աստիճանաբար անցում են սահմանը՝ մուտք գործելով Ռուսաստան: Գործընթացում ներգրավված են եղել մի քանի գերատեսչություններ, որոնցից յուրաքանչյուրն աշխատանք է իրականացրել իր մասով»,- նշեցին վարչությունից:

Ավելի վաղ Օհանավանի բնակիչները փակել էին Երեւան-Վանաձոր ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի Լարսի անցակետում կուտակված 22 բեռնատարներին թույլ տալ փոխադրվող խնձորն արտահանել Ռուսաստան: Գյուղացիների պնդմամբ՝ անցակետում արհեստական խոչընդոտներ են ստեղծվել, և խնձորով բեռնված մեքենաները երկու շաբաթ է կանգնած են անցակետում:

*

*