Հայկական գինին հայտնվել է աշխարհի լավագույն գինիների ցանկում. CNN

Հայաստանն իր Վայոց ձորի մարզով զբաղեցնում է պատվավոր հորիզոնականներից մեկը:
haykakan-gini

Ինչպես կասեին իտալացիները՝ «Սնունդն առանց գինու նման է օրն առանց արեւի լույսի». այս տողով է սկսվում CNN-ում տեղ գտած այն հոդվածը, որն անդրադարձել է ամենալավ գինիների արվեստով զբաղվող աշխարհի 15 երկրներին:

Ավստրալիա, Կալիֆորնիա, Հունաստան, Ֆրանսիա, նման երկրների կողքին Հայաստանն իր Վայոց ձորի մարզով զբաղեցնում է պատվավոր հորիզոնականներից մեկը: Հայկական գինուն նվիրված հատվածում նշվում է, որ ըստ Աստվածաշնչի Հայաստանն առաջին գինի արտադրող երկկիրն է աշխարհում, քանի որ Նոյի տապանի կանգառը Արարարտն էր, որտեղ էլ առաջին գինին է ստեղծվել՝ Նոյի տնկած առաջին որթատունկով:

Մի շարք հիվանդությունների դեմ պայքարող տեղական Արենի գինու տեսակը տարիներ շարունակ պահանջված է մնացել: Գինու արտադրության համար Վայոց ձորն է համարվում ամենահարմար մարզը. այնտեղ արեւը տարվա 300 օրերին է շողում: Հենց այս մարզից էլ գինին տեղափոխվում է մայրաքաղաք:

Ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցը գրում է. Արենին զոսաշրջիկների ամենասիրած վայրն է. գյուղի անզուգական գինու շնորհիվ Հայաստանը ներառվում է աշխարհի գինի արտադրող երկրների քարտեզի շարքում:

*

*