Հայկական դրամագիտության պատմությունը՝ Դիլիջանում

Ցուցադրված բոլոր նմուշները բնօրինակներն են ու հայտնաբերվել են Հայաստանի տարածքից։

Այսուհետեւ ոչ միայն Երեւանում՝ Կենտրոնական բանկի այցելուների սրահում, կարելի է ծանոթանալ հայկական դրամագիտության պատմությանը, այլ նաեւ Դիլիջանում, ընդ որում՝ ավելի ընդգրկուն ծավալով: Այստեղ բացառիկ մետաղադրամներ են ցուցադրված, որոնց թվագրությունը սկսվում է քրիստոնեությունից առաջ երրորդ դարի կեսերից:

Ք.ա. երրորդ դարի կեսերից Երվանդյան հարստության հայ արքաների հատած դրամներով սկիզբ է առնում հայկական դրամի շրջանառության ամբողջ պատմությունը: Կենտրոնական բանկի դրամագիտության փորձագետ Գեւորգ Մուղալյանը մեկ առ մեկ ու մանրամասն ներկայացնում է դեռեւս 1994 թվականից հավաքագրված ու արդեն ցուցադրվող բացառիկ ու կարեւոր դրամները:

Ցուցահանդեսը բացման օրվանից 500-ից ավելի այցելու է ընդունել ու ճանապարհել:

Կարեւոր մի փաստ՝ ցուցադրված բոլոր նմուշները բնօրինակներն են ու հայտնաբերվել են Հայաստանի տարածքից, Կենտրոնական բանկն էլ կարողացել է ձեռք բերել դրանք: Այստեղ հայտնաբերված ամենահին մետաղադրամները Ք.ա. վեցից-հինգերորդ դարերին են վերաբերում, թողարկվել են հոնիական Միլետոս քաղաքում, իսկ հայտնաբերվել են Էրեբունիի պեղումների ժամանակ: Մետաղադրամները Հայաստանում տարածում են գտնում ք.ա երրորդ դարից սկսած: Այս իսկ պատճառով Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանի դրամներ ցուցասրահում եւս կան:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Նունե Հովսեփյան

*

*