Հայկական բեռնատարներն արգելափակված են Լարսի անցակետում

Բեռնատարների շարասյան երկարությունը հասնում է 6-7 կիլոմետրի
bernatar-lars

Հայկական բեռնատարները օգոստոսի 5-ից արգելափակված են Լարսի անցակետում. բեռնատարների շարասյան երկարությունը հասնում է 6-7 կիլոմետրի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուկչյանը։

Նշվում  է, որ բեռնատարների մեծ մասը տեղափոխում է շուտ փչացող պտուղ-բանջարեղեն: Խնդրին բախված գորրծարարներն ու վարորդները պահանջում են պատկան մարմիններից՝ հարցին շտապ լուծում տալ, քանի որ իրենց կրած վնասները ժամ ժամի կրկնապատկվում են:

Ռուսական հատվածում հերթը նվազել է, բեռնատարների մասով այն կազմում է 4 կմ, մարդատարների մասով՝ 7-8 կմ: «Գիշերը թողունակությունն արագացել է, սակայն, ամեն դեպքում, հերթը դեռ առկա է»,-նշել է Արմեն Փամբուխչյանը:

*

*