Հայկ Թորոյանը գնաց զենք հասցնելու ու հետ չեկավ

Թորոյանների ընտանիքում զինվորականներ եղել են, Հայկը նրանց չի տեսել...

Հայկն առաջին իսկ օրվանից աչքի էր ընկնում խելացիությամբ, կարգապահությամբ, ուներ օրինակելի ձեռագիր: Միշտ ներկայացել է դպրոց կոկիկ, պատրաստ: Դպրոցում, որտեղ ութ տարի սովորել է ապրիլյան պատերազմի հերոսներից Հայկ Թորոյանը, հաճախ են լսել իրենց սանի հաջողությունների մասին, հպարտությամբ օրինակ բերել ներկայիս աշակերտներին: Հայկի զոհվելուց հետո այստեղ նրա անվամբ դասասենյակ է բացվել, անկյուն է ստեղծվել:

Վիկտորիա Սուքիասյանը թեեւ նախորդ տարվա սեպտեմբերից է դպրոցի տնօրենը եւ Հայկին անձնապես չի ճանաչել, բայց շատ բան է լսել նրա մասին։

«Պեմզայի ռազմական ուսումնարանն ավարտելիս որոշել է, որ պետք է անպայման հայկական դրոշը ծածանի, դրոշ չի ունեցել, ձեռքի տակ եղած կտորներից ինքն է դրոշը կարել, դրա վրա էլ իր համակորսեցիների բարեմաղթանքներն են»:

Թորոյանների ընտանիքում զինվորականներ եղել են, Հայկը նրանց չի տեսել, բայց գիտնական հայրն ու մանկավարժ մայրը հաճախ են նրանց պատմությունները պատմել, այս տանն իննսունականներին անսպառ են եղել Արցախի, ազատամարտի, պայքարի մասին խոսակցությունները: Վաղ հասակից Հայկը զինվորական խաղեր ու խաղալիքներ է սիրել, մեծանալով որոշել է՝ ինքն էլ է զինվորական դառնալու: Տնօրենը մատնանշում է երիտասարդի գրած նամակները, ընդգծում՝ դրանք չափազանց գրագետ են ու կոկիկ:

Մանրամասները՝ տեսանյութում

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները