Ապրիլյանի հերոս Հայկ Թորոյանը կդառնար 34 տարեկան

Մեքենայով դիրքեր բարձրանալու ժամանակ հայտնվում են ադրբեջանցիների օղակի մեջ

2016 թ. ապրիլի 2-ի առավոտյան, երբ մայոր Հայկ Թորոյանն իմանում է, որ մարտական դիրքում զինամթերքի պակաս կա, որոշում է հենց ինքը տանել զենք-զինամթերքը։  Հայկը հրետանավոր էր, հետևաբար, պետք է գտնվեր թիկունքում, բայց համածառայակից վարորդի՝ Հրանտ Ղարիբյանի հետ շարժվում են դեպի առաջնագիծ։ Մեքենայով դիրքեր բարձրանալու ժամանակ հայտնվում են ադրբեջանցիների օղակի մեջ: Հրանտը զոհվում է, իսկ ոտքից վիրավորված Հայկը շարունակում է մարտը: Սակայն անհավասար կռվում նույնպես զոհվում է:

Այսօր Հայկ Թորոյանի ծննդյան օրն է։ Այդ կապակցությամբ ներկայացնում ենք Անի Ռափյանի՝ 2017-ին պատրաստված տեսանյութը։

*

*