Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ. Հայկ Մարության

Դժգոհել է «Սանիթեք» ընկերության աշխատանքից...
hayk-marutyan1 (1)

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի բնակիչներին՝ համապետական շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցության համար:

Անդրադառնալով մայրաքաղաքում աղբահանության կազմակերպմանը՝ քաղաքապետ Մարությանն իր դժգոհությունն է հայտնել «Սանիթեք» ընկերության աշխատանքից և ընդգծել, որ քաղաքային իշխանություններն այլևս չեն հանդուրժելու նման որակի աշխատանք:

«Կա′մ սանմաքրումն իրականացնում եք պատշաճ որակով, կա′մ գործընթացը քաղաքը վերցնում է իր վրա: Այդ հարցը պետք է որոշվի, այլևս այսպես հնարավոր չէ: Եվ, եթե դուք պահում եք գործընթացը ձեզ, ուրեմն լինելու է շատ ուժեղ հսկողություն, և տույժեր ու տուգանքներ: Մենք ինչ-որ ժամանակահատված աշխատեցինք, քաղաքային իշխանություններն արեցին ամեն ինչ, որպեսզի «Սանիթեք» ընկերությունը մի քիչ ուշքի գա: Ընկերությունը կամ վերցնում է պատասխանատվությունը և պատշաճ կազմակերպում է աշխատանքները, կամ տալիս է քաղաքային իշխանություններին, որպեսզի քաղաքը մաքուր լինի: Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ»,-ընդգծել է քաղաքապետը:

Մանրամասները՝ այստեղ:

*

*