Հայկ Մարությանը ներկայացրել է Ավան վարչական շրջանի նոր ղեկավարին

«Աշխատող մարդը չի բաժանվում կուսակցությունների...»
hayk-marutyan

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Ավան վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Դանիելյանին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով գործող աշխատակազմին մինչ այժմ կատարած աշխատանքի համար՝ քաղաքապետը միևնույն ժամանակ խոսել է այն խնդիրների մասին, որոնց լուծման ուղղությամբ հարկավոր է դրսևորել սկզբունքային մոտեցում:

«Ինձ համար աշխատող մարդը չի բաժանվում կուսակցությունների: Ինձ համար մարդը կամ սիրում է Երևանը, աշխատում է, ծառայում է մեր քաղաքին ու երևանցիներին, կամ՝ ոչ»,- նշել է քաղաքապետը:

Հայկ Մարությանը համոզմունք է հայտնել, որ վարչական շրջանի նոր ղեկավար Արա Դանիելյանը կառավարման ոլորտում ունեցած իր փորձն ու մասնագիտական որակները լավագույնս կծառայեցնի Ավանի զարգացմանն ու արդյունավետ կառավարմանը:

 

*

*