Հայկ Մարությանը առաջնորդեց Երևանի 2800-ամյակին նվիրված հեծանվավազքը

...նա ամեն ինչ անելու է, որ սպորտի այս տեսակը զարգանա:
hayk-marutyan-hecaniv

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Շահումյանի հրապարակում մասնակցեց մայրաքաղաքի 2800-ամյա հոբելյանին նվիրված հեծանվավազքին: Լրագրողների հետ ճեպազրույցում Մարությանը նշեց, որ ինքը և իր ընտանիքը հեծանվասպորտը շատ սիրում են և շատ վաղուց են զբաղվում այդ սպորտաձևով:

«Ես հորդորում եմ բոլորին, որպեսզի ակտիվ զբաղվեն սպորտով: Հեծանիվը ոչ միայն սպորտ է, այլեւ փոխադրամիջոց, որի միջոցով կարելի է մաքուր պահել մեր սիրելի Երևանի փողոցներն ու նաև առողջ լինել, ինչու չէ, մի փոքր էլ բեռնաթափել փողոցները»,-ասաց նա՝ հավելելով, որ ամեն ինչ անելու է, որ սպորտի այս տեսակը զարգանա:

Հեծանվասպորտի ֆեդերացիայի կողմից, տոնի առթիվ կազմակերպված հեծանվավազքը գլխավորելու համար, Երևանի քաղաքապետը պարգևատրվեց շնորհակալագրով:

*

*