Տեղի ունեցավ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը

Հայաստանի Հանրապետության ներկա և նախկին պաշտոնյաները, քաղաքական ու ռազմական գործիչները ներկա գտնվեցին...
hayk-harutyunyan

Հայաստանի Հանրապետության ներկա և նախկին պաշտոնյաները, քաղաքական ու ռազմական գործիչները ներկա գտնվեցին ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը։ Նրանք իրենց ցավակցությունները հայտնեցին Հարությունյանի հարազատներին։ Հոգեհանգստի արարողությանը ներկա էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը և այլ պաշտոնյաներ։

ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հուղարկավորությունը տեղի կունենա Խաղաղ Դոնի փողոցի 2/14 հասցեում գտնվող սգո սրահից, սեպտեմբերի 26-ին, ժամը 14:00-ին։

ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

*

*