Կորած Հայկ Հարությունյանին Աբովյանում էլ չեն գտել

Իրականացվել են կասկածվող վայրերի տեսախցիկների տեսագրությունների դիտում:
hayk-harutyunyan2 (1)

Հունիսի 22-ին, ժամը 21:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ կորած երեխան նկատվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նախկին կինոյի տան մոտակայքում:

Որոնողական աշխատանքներն իրականացվել են Աբովյան քաղաքի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ միկրոշրջաններում, Երևանյան փողոցից մինչև Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհ, Երևանյան փողոցից դեպի Սարալանջ փողոց, Հատիսի- Ռոսիայի-Նաիրյան-Օգոստոսի 23-Երիտասարդական-Հանրապետության փողոցներում, Աբովյան-Արզնի խճուղու մինչև 3-րդ կմ, բոլոր դպրոցների և մանկապարտեզների մոտակայքերում:

Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են կասկածվող վայրերի տեսախցիկների տեսագրությունների դիտում:

Որոնողական աշխատանքներում ներգրավված են ՀՀ ԱԻՆ ՓԾ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 29 փրկարար, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ոստիկանության 8 աշխատակից և 40 կամավոր:

Ժամը 03:30-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

*

*