Այսօր համացանցում հայատառ գրելու օրն է — Երկիր Մեդիա

Այսօր համացանցում հայատառ գրելու օրն է

Նպատակն է համացանցի բոլոր հարթակներում հայերեն գրելը դարձնել բացառապես մեսրոպատառ:
hayatar-or

Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է: Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ.-ից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Զոհրապ Եգանյանի կողմից արված գրառումից, որով առաջարկվում էր փետրվարի 7-ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր:

Նախաձեռնության նպատակն է համացանցի բոլոր հարթակներում հայերեն գրելը դարձնել բացառապես մեսրոպատառ: Նախաձեռնությանն այս տարիների ընթացքում միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ, լուծված են նաև մեսրոպատառ հայերենով գրելու նախկինում առկա տեխնիկական խոչընդոտները:

*

*