Հայաստանն օգնություն կտրամադրի Իրանին

Հարցի հրատապությունից ելնելով` նախարարն առաջարկեց այն կարգավորել ոչ թե կառավարության որոշմամբ, այլ վարչապետի:
iran-jrheghegh

Հայաստանն օգնություն կտրամադրի Իրանի ջրհեղեղից տուժած քաղաքացիներին: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է արտակարգ իրավիճակների նախարարը: Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրել է, որ երեկ հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպանի հետ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:

«Օգնությունը մենք ուղարկում ենք հայ-ռուսական հումանիտար աջակցության կենտրոնի միջոցով: Ուղարկելու ենք նաեւ տեխնիկական միջոցներ, մեքենաներ, փրկարարական խմբեր»,- ասել է Ցոլակյանը:

Հարցի հրատապությունից ելնելով` նախարարն առաջարկեց այն կարգավորել ոչ թե կառավարության որոշմամբ, այլ վարչապետի: Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոստացավ հարցը կարգավորել օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Իրանի մի շարք շրջաններում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով զոհերի թիվը հասել է 44-ի։

*

*