«Հայաստանի մանուկներ» հիմնադրամն ու «Այբ» կրթական հիմնադրամը կհամագործակցեն

Հիմնադրամները փորձ կփոխանակեն․․․
erexeq

«Այբ» կրթական հիմնադրամն ու «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) կհամագործակցեն «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) հայալեզու և միջազգայնորեն ճանաչված ծրագրի և շահառու համայնքներում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից իրականացվող կրթական ծրագրերի շրջանակում։ Նոյեմբերի 23-ին ստորագրված  փոխըմբռնման հուշագրի շրջանակում երկու հիմնադրամները փորձ կփոխանակեն, համատեղ մեթոդական ուղեցույցների, կրթական և վերապատրաստման գործիքներ կմշակեն եւ կկիրառեն:

«Այբ» կրթական հիմնադրամի անունից հուշագիրը ստորագրեց գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը, իսկ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի անունից՝ գործադիր տնօրենի  պաշտոնակատար Իննեսա Գրիգորյանը։

*

*