Մի քանի ժամով կփակվի Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը

Ժամը 10:00-ից երթևեկությունը մի քանի ժամով երկկողմանի կդադարեցվի։
Dilijan-qaratapum

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին (Հաղպատի խաչմերուկ) տեղի ունեցած փլուզման հետևանքները վերացնելու, մասնավորապես, ճանապարհը քարաբեկորներից մաքրելու համար նշված հատվածում մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ից, երթևեկությունը մի քանի ժամով երկկողմանի կդադարեցվի:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

*

*