Հայաստանը եւ Ուկրաինան պայմանավորվել են հանել օդային հաղորդակցության բոլոր սահմանափակումները

Նախքան պայմանավորվածության ձեռքբերումը, յուրաքանչյուր կողմից փոխադրումներ կարող էր իրականացնել միայն մեկական ընկերություն:
inqnatir

Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայությունը եւ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը պայմանավորվել են հանել երկու երկրների միջեւ օդային հաղորդակցության բոլոր սահմանափակումները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Պետավիածառայությունը Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության հետ պայմանավորվել է երկրների միջեւ օդային հաղորդակցության սահմանափակումների լիակատար վերացման շուրջ: Մասնավորապես, դա վերաբերում է նշանակված փոխադրողների թվաքանակին եւ չերթերի հաճախականությանը»,-ասված է Ուկրաինայի Պետավիածառայության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում հիշեցրել են, որ, նախքան պայմանավորվածության ձեռքբերումը, յուրաքանչյուր կողմից փոխադրումներ կարող էր իրականացնել միայն մեկական ընկերություն, իսկ թռիչքների հաճախականությունը չէր կարող գերազանցել շաբաթական երեք չվերթը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

*

*