Հայաստան են մոտենում տաք օդային հոսանքներ

Անցած գիշեր հանրապետության տարածքում դիտվել է խիստ ցածր ջերմային ֆոն:
taq,-eghanak

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ շատ շուտով  կավետի գարնան գալուստը:

«Ըստ նախնական կանխատեսումների՝ դեպի Հայաստան Աֆրիկայի շրջաններից արդեն տեղաշարժվում են տաք օդային հոսանքներ: Հիմա ճշտում ենք դրանց ներթափանցման օրը ու ջերմաստիճանի բարձրացման չափը, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- տեղեկացնում է Սուրենյանը:

Անցած գիշեր հանրապետության տարածքում դիտվել է խիստ ցածր ջերմային ֆոն: Օդի միջին օրական ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է եղել 10-15 աստիճանով: Առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը հասել է մինչեւ -30-ի:

*

*