Որքա՞ն գումար է ծախսվել «Հայաստան-Սփյուռք» համաժողովի անցկացման համար

ՀՀ այցելելու, իրենց կեցության ծախսերը պատվիրակները հոգացել են սեփական միջոցներով:
hayastan-spyurq-hamajoghov-17

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Հայաստան-Սփյուռք» եռօրյա համաժողովի կազմակերպման եւ անցկացման համար իշխանությունները ՀՀ պետական բյուջեից ծախսել են 80 մլն դրամ կամ ավելի քան 160 հազար դոլար: Այս գումարը հիմնականում ծախսվել է տեխնիկական միջոցների վարձակալության, ձեւավորման, տպագրական նյութերի պատրաստման, «Փարավոն» ռեստորանում մասնակիցների ընդունելության եւ այլ նման նպատակներով:

Իսկ ահա Հայաստան այցելելու, եւ այստեղ իրենց կեցության ծախսերը՝ ավիատոմս, հյուրանոցի ամրագրում, սնունդ եւ այլն, պատվիրակները հոգացել են սեփական միջոցներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

*

*