Հայաստանի ռուսական ռազմաբազան կվերազինվի

Հայաստանի ռուսական ավիաբազայի վերազինումն իրականացվելու է երկու փուլով` 2020-21 թթ:
su30sm

Су-30СМ  տեսակի բազմաթիրախային կործանիչ ռազմական ինքնաթիռներ կտեղակայվեն ռուսական ավիաբազայում, Երեւանի Էրեբունի օդանավակայանում՝ փոխարինելով մինչ այս տեղակայված МиГ-29-երին:

Ընդհանուր առմամբ Հայաստանում գտնվող ռուսական ավիաբազայի վերազինման ծրագրի շրջանակներում Երեւանում կտեղակայվի այդպիսի 18 կործանիչ ինքնաթիռ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Ըստ հրապարակման` Հայաստանի ռուսական ավիաբազայի վերազինումն իրականացվելու է երկու փուլով` 2020-21 թթ: Ներկայումս, իրականացվում են ուսումնավարժական աշխատանքներ նաեւ օդաչուների հետ:

 

*

*