Հայաստանում նվազել են մանկական մահացության և թերաճության ցուցանիշները

Վերջին տասնամյակում Հայաստանում մանկական մահացության ցուցանիշը կիսով չափ նվազել է․․․
yerekha

Վերջին տասնամյակում Հայաստանում մանկական մահացության ցուցանիշը կիսով չափ նվազել է` 2016 թվականին կազմելով 8.8 պրոմիլե։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանի ժողովրդագրական, առողջապահական 2015-2016թթ. հետազոտության տվյալներով վաղ հասակի (0-5 տարեկան) երեխաների թերաճության ցուցանիշը կրճատվել է գրեթե 2 անգամ` դառնալով 9%, իսկ մինչև 6 ամսական երեխաների բացառապես կրծքով կերակրման ցուցանիշն աճել է  10 տոկոսով՝ հասնելով 45%-ի:

Երեխաների առողջության և սնուցման ոլորտում նման ցուցանիշների ապահովմանը մեծապես նպաստել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ իրականացված ծրագրերը։

 

*

*