Հովհաննիսյանը հաստատեց՝ «Հայաստանը զենք է վաճառել Կոնգոյի Դեմեկրատական Հանրապետությանը»

Հայաստանից արտահանվել է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանակարգի 9301 ապրանքախմբի՝ մոտ 1.5 մլն դոլարի ապրանք:
arcrun-hovhannisyan-stepanakert

armtimes.com— ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր հայստատել է տեղեկություններ, ըստ որի՝ Հայաստանը զենք է վաճառել Կոնգոյի Դեմեկրատական Հանրապետությանը:

«Զենքի արտահանման մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: ՀՀ-ը օրինական կարգով Կոնգոյի դեմոկրատական հանրապետություն է արտահանել ՀՀ ԶՈւ-երում կիրառությունից դուրս եկած զենք և զինամթերք»,-Facebook-ի իր էջում գրել է Հովհաննիսյանը:

Ավելի վաղ PanArmenian.net-ը տեղեկություն էր տարածել, որ 2014 թվականին Հայաստանից արտահանվել է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանակարգի 9301 ապրանքախմբի՝ մոտ 1.5 մլն դոլարի ապրանք:

Միակ երկիրը, որտեղ ՀՀ-ից զենք է արտահանվել, Կոնգոն է: Ընդամենը արտահանվել է 1500 միավոր զինատեսակ՝ $1 մլն 468 հազար մաքսային արժեքով:

*

*