Հայաստանը եւ Կիպրոսը կակտիվացնեն պաշտպանական կապերը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել շփումները:
pn-kipros

Պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ իր պաշտոնակից Խրիստոֆորոս Ֆոկաիդեսն ասել են, որ առկա է համագործակցության մեծ ներուժ, մասնավորապես՝ ռազմակրթական, կադրերի վերապատրաստման ոլորտներում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել շփումները՝ դրանք դարձնելով պարբերական ու համակարգված ։

2002 թվականից ի վեր սա Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին պաշտոնական այցն է Կիպրոս։

Մայիսի 29-ին Կիպրոսի Հայոց առաջնորդարանում կայացել է Վիգեն Սարգսյանի հանդիպումը Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Մեկ Մեկնաբանություն
  • Հայաստանը եւ Կիպրոսը կակտիվացնեն պաշտպանական կապերը — Armenian National Committee of America
    30 мая 2017 at 12:00

    […] Source: Yerkir Media Link: Հայաստանը եւ Կիպրոսը կակտիվացնեն պաշտպանական կապերը […]

  • *

    *