Կին վարորդների մասնակցությամբ ՃՏՊ-ներ քիչ են լինում

ՀՀ-ում հաշվառված է վարորդական վկայական ստացած իգական սեռի 50641 ներկայացուցիչ։
kin-varord

ՀՀ-ում հաշվառված է վարորդական վկայական ստացած իգական սեռի 50641 ներկայացուցիչ։

Ոստիկանության հաղորդմամբ, 2016 թվականին ՀՀ-ում վարորդական վկայականներ են հատկացվել իգական սեռի 9 հազար 768 ներկայացուցչի:

Արտակարգ իրավիճակների նախարարության հավատարմագրման և լիցենզավորման գործակալության առաջին կարգի մասնագետ Կարինե Ստեփանյանը, ով նաև վարորդ է, կարծում է, որ կանայք ղեկին ավելի զգոն են, զգուշավոր և զիջողականություն են ցուցաբերում:

«Կարծում եմ, որ ցանկացած կին վարորդ, որքան էլ վարպետ չլինի, գոնե զգուշավոր է, քանի որ նրա մեջ մայրական բնազդն է խոսում, իսկ տղամարդիկ մեծամասամբ մրցակցություն են ունենում մյուս տղամարդ վարորդների հետ և զիջողականություն չեն ցուցաբերում»,- ասաց Ստեփանյանը:

2016 թվականին  ՀՀ-ում պետական վիճակագրական հաշվառման է վերցվել վիրավորներով և զոհերով 3203 ճանապարհատրանսպորտային պատահար, որից ընդամենը 44  պատահարի մասնակից է եղել կին վարորդ, 2-ի դեպքում վարորդները մահացել են։

*

*