«Հայաստան» հիմնադրամի ազգային նվիրատվության հեռուստամարաթոնը մեկնարկում է նոյեմբերի 24-ին

Այն կանցկացվի «Իմ Արցախը» խորագրի ներքո:
telethon_2016_logo.thumb
Նոյեմբերի 24-ին, մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնը, որը կանցկացվի «Իմ Արցախը» խորագրի ներքո, տեղեկացնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:

Համազգային դրամահավաքի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը:

Կշարունակվեն նաեւ նպատակային հատկացումներով ծրագրերը Հայաստանում եւ Արցախում:

Հեռուստամարաթոնը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին և 12-ժամյա ուղիղ եթերով կհեռարձակվի Հայաստանի Հանրային, Արմենիա, Շանթ եւ Երկիր Մեդիա հեռուստաալիքներով, ինչպես նաեւ առցանց՝ www.himnadram.org:

Ամենամյա hեռուստամարաթոնի եթերում Հիմնադրամն ամփոփում է տարվա ընթացքում իրագործված եւ ընթացիկ ծրագրերը, հայտարարում տեղական մարմինների հավաքագրած գումարները:

Նվիրատվություն կարող եք կատարել՝

— SMS ուղարկելով 8000 կարճ համարին կամ զանգահարելով 090008000 /sms/զանգի արժեքն է 300 դրամ/,

-այցելելով Հայփոստի ցանկացած բաժանմունք,

-այցելելով Հիմնադրամի գործադիր վարչություն,

— Ձեր բանկից փոխանցում կատարելով Հիմնադրամի` ՀՀ Կենտրոնական բանկի հաշվեհամարին 103003215672 /ՀՀ դրամ/, 103003615673 /ԱՄՆ դոլար/,

— առցանց` donate.himnadram.org

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

*

*