2017 թվականին Հայաստանում գործել են 94 հեռուստաընկերություն

9-ը մայրաքաղաքային սփռման են
herustatesutyun

Ազգային ժողովի հունիսի 12-ի նիստում «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը քննարկման է ներկայացրել ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը:

Հանձնաժողովի կողմից հատկացված լիցենզիաների հիման վրա 2017 թվականին հանրապետությունում գործել են 94 հեռուստաընկերություն, որից 36-ը՝ վերգետնյա եթերային, 58-ը՝ մալուխային հեռարձակում իրականացնող եւ 18 ռադիոընկերություն:

Վերգետնյա եթերային 36 հեռուստաընկերություններից 6-ը հանրապետական սփռման են, որից 1-ը` վերահեռարձակում իրականացնող, 9-ը մայրաքաղաքային սփռման են, ներառյալ 3 վերահեռարձակում իրականացնող, 21-ը տարածքային սփռման են, այդ թվում 12-ը` տեղական հեռուստաընկերություններ:

Մալուխային հեռարձակում իրականացնող 58 հեռուստաընկերություններից 14-ը գործել են Երեւանի եւ մեկ կամ մի քանի մարզերի, 9-ը՝ Երեւան քաղաքի, 4-ը` մեկից ավելի մարզերի, 31-ը՝ մեկ մարզի տարածքում:

Ռադիոծրագրերի եթերային հեռարձակում իրականացնող 18 ընկերություններից 3-ը գործել են հանրապետության, 13-ը` Երեւան քաղաքի եւ 2-ը` մեկ մարզի տարածքում:

*

*