Հայաստանը հաղթող է ճանաչվել «Լավագույն օտարերկրյա MICE ուղղություն» անվանակարգում

Ներկայացվել է «OK Armenia» նախագիծը
hayastan

Սույն թվականի դեկտեմբերի 7-ին Մոսկվայում տեղի է ունեցել գործարար տուրիզմի բնագավառում միջազգային առաջատար մրցանակի՝ BBT (Buying Business Travel) Award Russia & CIS-ի հանձնման արարողությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հեղինակավոր միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացված է եղել ՌԴ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ իրականացվող «OK Armenia» նախագծով։

Պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում, Հայաստանը հաղթող է ճանաչվել  2017 թ․-ի «Լավագույն օտարերկրյա MICE ուղղություն» անվանակարգում։

Նույն անվանակարգում Հայաստանի հետ միասին ներկայացված են եղել Վրաստանը, Իտալիան, Ֆրանսիան և ԱՄԷ-ն։

MICE-ը գործարար տուրիզմի ոլորտ է, որը զբաղվում է տարատեսակ կորպորատիվ միջոցառումների կազմակերպմամբ և անցկացմամբ:

*

*