Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողները հանդիպել են Ժան-Բատիստ Լեմուանի հետ

Պետքարտուղարը նշեց, որ Փարիզում շատ է լսել համալսարանի հաջողությունների մասին
jan-batist-lemuan

Այս օրերին Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին առընթեր պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը հանդիպում է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Պետքարտուղարը նշեց, որ առաջին անգամն է այցելում ֆրանսիական համալսարան, սակայն հենց Փարիզում շատ է լսել համալսարանի հաջողությունների, կրթության որակի, հնարավորությունների մասին:

«Այստեղ տեսնում եմ ուսանողների, ովքեր ֆրանսիացի չեն, սակայն նրանք 18 տարեկանում որոշում են կայացրել ընտրել այդ լեզուն եւ կրթությունը ստանալ այդ լեզվով. դա ողջունելի է: Պատկերացնում եմ՝ ինչքան դժվար է ձեզ համար եղել սովորել այս լեզուն, բառապաշարը, քերականությունը, սակայն դուք հաղթահարել եք»,-ասաց նա եւ հավելեց, որ վստահ է՝ համալսարանը կկրկնապատկի ձեռքբերումները:

Համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր  Ժան-Մարկ Լավեստը հակիրճ ներկայացրեց համալսարանի պատմությունը, ասաց, որ 400 ուսանող մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընթացքում ուղեկցման աշխատանքներին:

*

*