Հայաստանում եղանակը չի փոխվի

Արարատյան դաշտում, Երևանում ամպամածությունն ու մառախուղն առաջիկա օրերին կպահպանվեն:
yeghanak-dzmer

Հանրապետության տարածքում հունվարի 9-13-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում՝ մառախուղ և թույլ ձյուն: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 9-13-ը օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ հունվարի 9-13-ը սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում՝ մառախուղ և թույլ ձյուն:

«Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում հունվարի 10-ին սպասվում է թույլ ձյուն: Մնացած օրերին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը բացառությամբ, Արարատյան դաշտի ու Երևանի, հունվարի 11-ին կնվազի 3-5 աստիճանով: Հունվարի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում, Երևանում ամպամածությունն ու մառախուղն առաջիկա օրերին կպահպանվեն:

Առաջիկա հինգ օրերին Արարատյան դաշտում, Երևանում եղանակային պայմանների փոփոխություն չի սպասվում»,- ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

*

*