ՀՀ-ն առարկայական օլիմպիադաների նվաճումներով տարածաշրջանում առաջիններից է

Հայաստանի դպրոցականների թիմերի նվաճումներն ավելին են, քան հարեւան Վրաստանի եւ Ադրբեջանի օլիմպիական մեդալները միասին վերցրած:

2015-2016 ուսումնական տարվա միջազգային առարկայական օլիմպիադաներում Հայաստանի դպրոցականների թիմերի նվաճումներն ավելին են, քան հարեւան Վրաստանի եւ Ադրբեջանի օլիմպիական մեդալները միասին վերցրած:

Հինգ առարկայից 15 մեդալ. 2015-2016 ուսումնական տարվա միջազգային առարկայական օլիմպիադաներում Հայաստանի դպրոցականների թիմի գրանցած արդյունքն է: Այս տարի օլիմպիադային մասնակցել է 25 աշակերտ, որոնցից 15-ը վերադարձել են մեդալներով՝ մեկ ոսկե, երեք արծաթե եւ 11 բրոնզե: Մեդալներ են ակնկալվում նաեւ աստղագիտության օլիմպիադայից, որը տեղի է ունենալու այս տարի՝ հոկտեմբերին:

«Մասնակցել են 25 աշակերտ ՀՀ տարբեր դպրոցներից: Նրանցից 22-ը արժանացել են մեդալների միջազգային օլիմպիադաներում եւ մեկ պատվոգիր»- ասում է Ա․Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը։

 

Մանրամասները՝  տեսանյութում

 

*

*