«Չեխական ավիաուղիները» սկսում է Պրահա-Երևան-Պրահա կանոնավոր չվերթները

Մեկնարկը կտրվի սույն թվականի հունիսի 8-ին
chekhia

Czech Airlines («Չեխական ավիաուղիներ») ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Պրահա- Երևան- Պրահա երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Չվերթների մեկնարկը կտրվի սույն թվականի հունիսի 8-ին, շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին:

*

*