Հայաստանում ամուսնություններն աճել են, ամուսնալուծությունները՝ նվազել

Ամուսնություններն անցած տարվա համեմատ ավելացել են 521-ով:
amusnutyun

Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում 2019 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 6 հազար 97 ամուսնություն, ինչը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 521-ով:

Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:

«2019 թվականի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում գրանցված ամուսնալուծությունների թիվը նվազել է 151-ով: 2019 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 1506 ամուսնալուծություն»,- գրել է Մարտիրոսյանը:

*

*