Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում ամուսնալուծվել է 2 850 զույգ

Ամուսնությունների եւ ամուսնալուծությունների թվով առաջատար քաղաքը Երեւանն է
amusnalucutyun

Հանրապետությունում 2019թ. հունվար-սեպտեմբերին, գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 246 դեպք` 2018թ. հունվար-սեպտեմբերի 264 դեպքի համեմատ:  Նման տվյալներ է հրապարակել Վիճակագրական կոմիտեն:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, 9 ամիսներին Հայաստանում գրանցվել է 11 592 ամուսնություն, ինչը 682-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։
Առավել մեծ թվով ամուսնություններ՝ 1448 գրանցվել են փետրվարին: Սա ըստ ամենայնի, պայմանավորված է Տյարընդառաջի, Սուրբ Սարգսի տոներով:

Ըստ վիճակագրության՝ հունվար-սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է ամուսնալուծության  2 850 դեպք՝ 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ 30-ով պակաս։ Առավել մեծ թվով ամուսնալուծություններ գրանցվել են սեպտեմբերին։

2019 թ. 9 ամիսներին ամենաշատն ամուսնացել են Երևանում (4 919), Կոտայքում (1 009), Արմավիրում (919), Արարատում (897), Գեղարքունիքում (821) և Շիրակում (729),  իսկ ամենաշատ ամուսնալուծությունները գրանցվել են Երևանում (1 387), Լոռիում (251),  Կոտայքում (237), Շիրակում (207), Արարատում (202):

*

*