Հայաստանը ամենաշատ աղբ արտադրող երկրների տասնյակում է

Ըստ ամերիկյան Tempo գործակալության կազմած վարկանիշային ցուցակի
axb-ashxarh

Ըստ Համաշխարհային բանկի՝ աշխարհը թաղվում է աղբի մեջ, թափոնների արտադրության տեմպերը միայն աճում են: Բնակչության եւ քաղաքների տարածքների աճի պատճառով աշխարհում աղբի արտադրության ծավալը ակնկալվում է, որ մինչև 2050 թվականը կբարձրանա մոտ 70%-ով:

Ինչպես գրում է USA Today-ը, ամերիկյան Tempo գործակալությունը թափոնների ամենամեծ արտադրողներին հայտնաբերելու համար հաշվարկել է յուրաքանչյուր երկրում մեկ շնչի հաշվով արտադրված թափոնները և կազմել է ամենաշատ աղբ արտադրող երկրների վարկանիշային ցուցակը:

Ամենաշատ աղբ արտադրող երկրների վարկանիշային ցանկում՝ թոփ-տասնյակի 6-րդ տեղը զբաղեցնում է Հայաստանը:

Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացու տարեկան բաժին է ընկնում 16,3 տոննա թափոն (2017-ին Հայաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է ավելի քան 47 մլն տոննա թափոն):

Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ամենաշատ աղբ արտադրող երկրների եռյակում են հայտնվել Կանադան (36 տոննա), Բուլղարիան (26,7 տոննա) և ԱՄՆ-ը (26 տոննա):

*

*