Ռուս-վրացական սահմանին մնացած ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու հարցը լուծված է

Հայաստան տեղափոխման հետ կապված ծախսերի բեռը իր վրա է կրում ուղևորափոխադրող կազմակերպությունը
rusastan-vrastan

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ռուս-վրացական սահմանին հայկական ավտոբուսի կանգնեցվելու դեպքի մասին:

«Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում վրացական համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն ապահովելու ուղղությամբ։

Սահմանին գտնվող ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով ուղևորափոխադրող ընկերության կողմից տրամադրված լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանի տարածքում է։

Միաժամանակ հայտնում ենք, որ ուղևորների դեպի Հայաստան տեղափոխման հետ կապված ծախսերի բեռը իր վրա է կրում ուղևորափոխադրող կազմակերպությունը»,- տեղեկացնում են նախարարությունից:

*

*