Հայ ոստիկանները «զինվում են» հայերեն-ֆրանսերեն զրուցարաններով

Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթաժողովին ընդառաջ
pashinyan-hay-franseren-zrucaran

ՀՀ ոստիկանության ծառայողները Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթաժողովի օրերին իրենց մոտ կունենան հայերեն-ֆրանսերեն զրուցարան: «Ձեր սեղաններին դրված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության նվերը կառավարությանը՝ հայերեն-ֆրանսերեն զրուցարան, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին ընդառաջ, որը տեղի է ունենալու Երևանում և որը շատ մեծ իրադարձություն է մեզ համար ու լավ առիթ, որ մեր իմացած լեզուների քանակն ավելացնենք»,- կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա կարծիքով՝ նոր Հայաստանում և ընդհանրապես ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան: «Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը լավ առիթ է, որ մենք այդ ուղղությամբ ևս մեկ քայլ անենք: Որքանով հասկացա, այս զրուցարանը լինելու է ոստիկանության աշխատողների մոտ»,- ասաց վարչապետը:

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հավելեց, որ ծառայողները, ովքեր շփվելու են հյուրերի հետ,  ունենալու են այս զրուցարանը:

 

*

*