Այսօր Տանկիստի օրն է

Հոկտեմբերի 8-ը Հայաստանի Զինված ուժերի օրացույցում կարմիրով է նշված
tankist

Հոկտեմբերի 8-ը Հայաստանի Զինված ուժերի օրացույցում կարմիրով է նշված՝ Տանկիստի օրն է՝ սկսած 1996 թվականից: Մեր տանկային ստորաբաժանումները ստեղծվել են Հայոց բանակի կազմավորմանը զուգահեռ: Տանկային ստորաբաժանումները կազմում են Հայաստանի ցամաքային զորքերի անբաժանելի մասը եւ դրանց հիմնական հարվածային ուժն են:

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին եւ Արցախյան ազատամարտում հայ տանկիստներն աչքի են ընկել իրենց խիզախությամբ եւ գրագետ մարտավարությամբ, որի շնորհիվ կարողացել են վարել բազմաթիվ նշանակալից մարտեր, նվազագույնի հասցնել հակառակորդի ռազմական գերազանցությունը սպառազինության մեջ:

Հայ տանկիստներն իրենց հիանալի դրսեւորել են նաեւ մեր օրերում՝ մասնակցելով «Տանկային բիաթլոնի» մրցույթներին:

*

*