Հայ Դատի գրասենյակների և հանձնախմբերի աշխատանքների համար նվիրաբերվել է շուրջ 2.400.000 դոլար

Բրյուսելում տեղի է ունեցել Հայ Դատի աշխատանքներին նվիրված դրամահավաք

Հ.Յ.Դ. Բիւրոն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Հ.Յ.Դ. Բիւրոյի նախաձեռնութեամբ 2019 թ. Նոյեմբերի 9-ին, Բրիւսէլում տեղի ունեցաւ Հայ Դատի աշխատանքներին նուիրուած դրամահաւաք։

Դրամահաւաքին մասնակցում էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառը, Ա.Հ. նախագահ Բակօ Սահակեանը։ Ուղերձ էին յղել Հ.Հ. նախագահ Արմէն Սարգսեանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ը։

Յիշեցնում ենք, որ վերջին դրամահաւաքը տեղի էր ունեցել 2016 թ. Փարիզում։

Աւելի քան 100 բարերաներ աշխարհի տարբեր երկրներից մասնակցում էին դրամահաւաքին։

Աւարտին յայտարարուեց, որ շուրջ 2,400,000 ամերիկեան դոլար նուիրաբերուել է Հայ Դատի գրասենեակների և յանձնախմբերի աշխատանքների համար և նշուեց, որ դրամահաւաքը շարունակւում է։

Սա մէկ անգամ ևս վկայութիւնն է այն բանի, որ նոյնիսկ այս օրերին տարբեր երկրներում առկայ տնտեսական ճգնաժամերին, մեր ազգի զաւակները պատրաստ են իրենց ներդրումն ունենալ Հայ Դատի պայքարում, քանզի այն նուիրական է։

Հ.Յ.Դ. Բիւրօն իր շնորհակալութիւնն է յայտնում բոլոր նուիրատուներին, դրամահաւաքի կազմակերպիչներին և Հայ Դատի նուիրեալներին»:

*

*