Մահացել է Հայաստանում Reuters գործակալության թղթակից Հասմիկ Մկրտչյանը

Այսօր, կարճատեւ հիվանդությունից հետո, մահացել է վաստակավոր լրագրող Հասմիկ Մկրտչյանը
hastmik-mkrtchyan

Այսօր, կարճատեւ հիվանդությունից հետո, մահացել է վաստակավոր լրագրող, Հայաստանում միջազգային խոշորագույն Reuters գործակալության թղթակից Հասմիկ Մկրտչյանը։

Նա շուրջ երեք տասնամյակ համաշխարհային հանրությանը հասցնում էր ամենավերջին տեղեկությունները մեր երկրից։ Արցախյան պատերազմի ամենաթեժ օրերին այն եզակի լրագրողներից էր, ում ամեն մի գրած բառը դառնում էր միջազգային մամուլի սեփականություն, ու ներկայացնում ճշմարիտ լրատվություն։

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ցավակցում է նրա հարազատներին ու ընկերներին։

*

*