Հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարողնում ԲՍՓ գործակալություն հասնել

Այնտեղ 2018թ-ի օգոստոս ամսից շինության վերելակը չի աշխատում։
hashmandamutyun-saylak

Հաշմանդամություն ունեցող անձինք ահազանգում են, որ չեն կարողնում բժշկասոցիալական փորձաքննությունների գործակալություն հասնել: Այն գտնվում է Արմենակյան 129 հասցեի 4-րդ հարկում:

2018թ-ի օգոստոս ամսից շինության վերելակը չի աշխատում՝ նախ վերանորոգման, այնուհետեւ շահագործման թույլտվության բացակայության պատճառով:

«Երկիրն այսօր»-ը փորձել է խոսել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննությունների գործակալության պատասխանատու անձանց հետ, սակայն նրանք հղում արեցին նախարարությանը:

Հասարականության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Սոնա Մարտիրոսյանը նշել է, որ շենքը պատկանում է Պետական գույքի կառավարման կոմիտեին եւ իրենք սույն թվականի փետրվարի 20-ին համապատասխան գրություն են ուղարկել, որպեսզի փորձաքննություն իրականացվի եւ վերելակը շահագործվի: Պետական գույքի կառավարման կոմիտեի մամուլի քարտուղար Մարգարիտ Սարգսյանը նշել է, որ կփորձի հասկանալ, թե որտեղ է բացթողումը:

*

*