Ամփոփվեց «Աշխատանքի եւ արժանապատիվ կյանքի իրավունք» ծրագիրը

Դիլիջանում տեղի ունեցած համաժողովի ընթացքում ներկայացվեցին «Աշխատանքի եւ արժանապատիվ կյանքի իրավունք» ծրագրի արդյունքները եւ նվաճումները:

Դիլիջանում տեղի ունեցած համաժողովի ընթացքում ներկայացվեցին «Աշխատանքի եւ արժանապատիվ կյանքի իրավունք» ծրագրի արդյունքները եւ նվաճումները: Միջոցառման մասնակիցների շարքում էին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Զբաղվածության պետական եւ տարածքային գործակալությունների, ՀՀ Տավուշի մարզպետարանի, ուսումնական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Աշխատանքի եւ արժանապատիվ կյանքի իրավունք. Հաշմանդամություն ունեցող երիտասարդների կենսապայմանների բարելավում` զբաղվածության հնարավորությունների մեծացմամբ ՀՀ Տավուշի մարզում» ծրագիրն իրականացվել է ՀՀ Տավուշի մարզի 4 քաղաքային եւ հարակից գյուղական համայնքերում «Հույսի Կամուրջ» ՀԿ-ի կողմից Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության զարգացման գործակալության եւ «Առաքելություն Արեւելք դանիական մարդասիրական կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի հովանավորությամբ 2013-2016 թթ.-ին:

Ծրագրի շնորհիվ 154 հաշմանդամություն ունեցող երիտասարդից 95 ստացել է մասնագիտական տարբեր որակավորում, 39-ը ունի մասնագետի աջակցությամբ մշակված բիզնես պլան, 4-ը` սեփական գործ, 8-ն անցել են աշխատանքի:

2 Comments on this post.
  • MARIAM
    4 июля 2016 at 14:30
  • Ամփոփվեց «Աշխատանքի եւ արժանապատիվ կյանքի իրավունք» ծրագիրը — Armenian National Committee of America
    4 июля 2016 at 14:41

    […] Source: Yerkir Media Link: Ամփոփվեց «Աշխատանքի եւ արժանապատիվ կյանքի իրավունք» ծ… […]

  • *

    *